Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե պարգեւի համար

Սպորտ
sport-borba

Խորվաթիայի մայքրաքաղաք Զագրեբում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցումների առաջին օրը պայքարի մեջ են մտել մինչեւ 18 տարեկան ազատ ոճի ըմբիշները: Հայաստանից հանդես եկած 4 մարզիկներից ոչ մեկին չհաջողվեց հասնել եզրափակիչ: 48 կգ քաշային կարգում Արսեն Բակալյանը պարտվեց հենց առաջին մարտում եւ դուրս մնաց պայքարից: Անհաջող հանդես եկավ նաեւ 110 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, որը 1/8 եզրափակիչում տանուլ տվեց Վրաստանի պատվիրակին: 55 կգ կարգում Նորիկ Հարությունյանը 1/8 եզրափակիչում չնայած զիջեց Ուզբեկստանի ըմբիշին, սակայն վերջինս հասավ եզրափակիչ, եւ մեր մարզիկն այժմ մասնակցում է 3-րդ տեղի համար մրցաշարին: Բրոնզե մեդալի համար կպայքարի նաեւ 65 կգ քաշային Նարեկ Հարությունյանը, որը քառորդ եզրափակիչում պարտվել է ադրբեջանցի մարզիկին, ով այսօր  եզրափակիչում վիճարկելու է չեմպիոնի կոչումը: Մրցումների երկրորդ օրը մեկնարկել են նախնական գոտեմարտերը մնացած 5 քաշային կարգերում: Հայաստանից հանդես կգան հետեւյալ ըմբիշները՝ Ռաֆայել Հարությունյան (45 կգ քաշային կարգ), Մանվել Խնձրցյան (51 կգ), Տիգրան Ղազարյան (60 կգ), Նորայր Նազարյան (71 կգ), Լյովա Գեւորգյան (92 կգ):