Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դա արդեն չի լինի պատերազմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1-1

Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմական գործողությունները բացառվում են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեցին «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը և քաղաքագետ Հակոբ Բադալյանը։ «Պետք է հնարավորինն անել, որպեսզի մեծ պատերազմական ռազմական գործողություններ չլինեն, ես բացառում եմ պատերազմը, կլինեն լոկալ բախումներ, եթե ավելի սրվի իրադրությունը»,- նշեց Արման Նավասարդյանը: Արա Պապյանն էլ հայտնեց, որ այս քաղաքականությունը նոր չէ։ «Սա մեկ տարուց ավել ընթացող քաղաքականություն է: Այն պահին, երբ Արդրբեջանը որոշեց Նախիջևանում տեղակայված կորպուսի հիման վրա առանձին բանակ ստեղծել, նշանակում է՝ ինքը որոշեց, որ Նախիջևանն առանձին խաղացող պետք է դառնա: Այստեղ ավելի շատ Թուրքիան դերակատարություն ուներ»: Քաղաքագետ Հակոբ Բադալյանը կարծում է, որ Հայաստանը չպետք է թույլ տա, որպեսզի Ադրբեջանը ռազմական գործողություններ անելու հնարավորություն ունենա։ «Երբ Նախիջևանում մեր զինուժը պատասխանել էր դիրքն ամրացնելու փորձին, ես համարում եմ շատ կարևոր քայլ։ Չպետք է թույլ տալ, որպեսզի Ադրբեջանն այնտեղ մեկ վայրկյան  հանգիստ գործելու հնարավորություն ստանա։ Սրանով նաև Հայաստանը պետք է դիվանագիտական խաղաքարտեր ունենա արդեն արտաքին կենտրոնների հետ։ Լայնամասշտաբ գործողությունները հիմա քիչ հավանական են հենց այն պատճառով, որ դա արդեն չի լինելու պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Ըստ քաղաքագետի՝ դա լինելու է տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմ, որտեղ ներգրավված են լինելու բոլոր կողմերը և Ադրբեջանը փորձում է հոգեբանական շանտաժի քաղաքականությունն առաջ տանել։