Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը տնօրենի նոր ԺՊ ունի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1111

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց գիտքարտուղար Նարինե Մարգարյանը: Որոշումը կայացվեց հիմնադրամի խորհրդի նիստում: «Առաջարկ կա թանգարան ինստիտուտի տնօրենի պարտականությունը դնել աշխատակիցներից մեկի վրա, իմ առաջարկն է՝ հաշվի առնելով սպեցիֆիկան և վերջին շրջանում ստեղծված մթնոլորտը, այդ պարտականությունը դնել գիտքարտուղար Նարինե Մարգարյանի վրա»,-ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Նարինե Մարգարյանը կպաշտոնավարի  առնվազն երկու ամիս, մինչ հիմնադրամի տնօրենի պաշտոնի թափուր մրցույթ հայտարարել: Իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց  Ռայմոնդ Գևորգյանը: Նա թեև Հայաստանում չէր, սակայն օնլայն կապի միջոցով տվեց իր համաձայնությունը: Հայկ Դեմոյանի հետ կապված խնդիր չենք ունեցել, նրա կողմից զգայական, անհավասարակշիռ մոտեցումների ականատես եղանք, ասում է ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: «Անառողջ մթնոլորտ կար թանգարանում եւ դա իրենից որոշակի ճնշումներ էր ենթադրում: Գեւորգ Վարդանյանը, որը  համաձայնվել էր լինել ժամանակավոր պաշտոնակատար,  շատ  անսպասելի հրաժարական է տալիս, ինչը բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս»: Ինչ վերաբերում է Նարինե Մարգարյանի թեկնածությանը, ԿԳՆ փոխնախարարը նշեց. «Նա երբեք կոնֆլիկտների մեջ չի եղել, կոմպրոմիսային տարբերակ էր,  եւ 14 տարի թանգարանում լինելով տիրապետում է թանգարանի բոլոր խնդիրներին»: