Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Բրազիլիան վստահ հաղթեց Մեքսիկային եւ մտավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1brazilia

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի հերթական խաղում Բրազիլիայի հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթեց Մեքսիկայի ազգային թիմին:   Բրազիլացիների կազմում աչքի ընկավ Նեյմարը, որը 51-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 88-ին իր խաղընկեր Ֆիրմինոյին օգնեց երկրորդ գոլը խփել:   Մեքսիկացիներն ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացան գոլային ռեալ պահ ստեղծել եւ երկրորդ անգամ անընդմեջ պարտվեցին չոր հաշվով (նախորդ խաղում՝ 0:3):   Բրազիլիայի հավաքականը մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Բելգիա – Ճապոնիա զույգի հաղթողի հետ: