Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանում վթարից մահացել են ՀՀ քաղաքացիներ

Հասարակություն
911

Հուլիսի 2-ին,  ժամը 16:36-ին «911» ծառայությանը  ՌԴ-ում ՀՀ  ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ  Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ին Լև Տոլստոյ - Դանկով  ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Volkswagen Passat» և «Hyundai Sonata» մակնիշերի ավտոմեքենանաերը: «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Իսկանդարյանը (1981 թ., ՀՀ քաղաքացի) և ուղևորները՝ Լիանա Սարգսյանը (1983 թ.,ՀՀ քաղաքացի), Ալիսա (2006 թ., ՀՀ քաղաքացի) և Աննա (2017 թ., ՀՀ քաղաքացի) Իսկանդարյանները տեղում մահացել են, իսկ Արևիկ Իսկանդարյանը (2010 թ., ՀՀ քաղաքացի) տեղափոխվել է Լիպեցկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: