Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում առաջին անգամ կհնչի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան

Մշակույթ
paraton1

Հինգ համերգային երեկո՝ աշխարհում մեծ համբավ վայելող մենակատարների և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով, այս տարի փառատոնը մրցութային մաս չի ունենա։ Փառատոնի նպատակն է հայ երաժշտասերներին ծանոթացնել մեր ժամանակների կատարողական արվեստի լավագույն ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ Մոսկվայի մեծ թատրոնի սոպրանո, մեր հայրենակից Աննա Ագլատովայի, Եղիսաբեթ թագուհու մրցանակակիր դաշնակահար Դենիս Կոժուխինի, աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերի, նաև Մալթայի միջազգային մրցույթի հաղթող Աննա Ուլաիվայի հետ, որն ի դեպ առաջին մրցանակի համար ստացել է 100.000 եվրո։ «Յուրաքանչյուր փառատոն իր յուրահատկությունն ունի։ Իմ կարծիքով, շատ կարևոր է փառատոնի անցկացման վայրը, մթնոլորտը,-ասում է Դենիս Կոժուխինը։ -Երևանն ինքնին հետաքրքիր և ջերմ մթնոլորտով քաղաք է»։ «Արմենիա» փառատոնը կհյուրնկալի երկուհարյուրից ավելի զբոսաշրջիկների, որոնք գալիս են հատուկ այ փառատոնին մասնակցելու։ Ներկայացվող ծրագիրը կներառի  ինչպես հայ, այնպես և  ռուս ու եվրոպացի կոմպոզիտորների տարաբնույթ ստեղծագործություններ։ Համերգները կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը և մալթացի դիրիժոր Ալան Չիրկոֆը։ Սպասվում է անակնկալ. Հայաստանում առաջին անգամ կհնչի Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան։