Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանա լճում պաշտոնապես մեկնարկել է լողաշրջանը

Կարևոր լուրեր Հասարակություն
sevan

Հուլիսի 1-ին «Սևան» ազգային պարկի թիվ 1 հանրային լողափում տեղի է ունեցել Սևանա լճում 2018 թվականի լողաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են լողափում հանգստացող Հայաստանի և արտերկրի քաղաքացիները, ազգային պարկի հարակից համայնքների բնակիչները, մշակույթի և արվեստի դպրոցների սաները, բնապահպանության նախարարության, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչները: Հանդիսավոր բացման արարողության ժամանակ ելույթ են ունեցել բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը,  «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը։ Բանախոսները, շնորհավորելով ներկաներին լողաշրջանի բացման կապակցությամբ, քաղաքացիներին կոչ են արել իրենց հանգիստը կազմակերպել Սևանա լճի հանրային լողափերում, որոնք ապահովված են անհրաժեշտ բոլոր ծառայություններով և հորդորել պահպանել անվտանգության կանոնները ինչպես նաև շրջապատի մաքրությունը։ Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը շրջել է լողափով, ծանոթացել բուժկետի և փրկարարական կենտրոնի ծառայություններին, զրուցել լողափում հանգստացող քաղաքացիների հետ։ «Սևան» ազգային պարկի  թվով 11 հանրային լողափից երեքը՝ թիվ 1, թիվ 2 և թիվ 3 -ը կահավորված են լողափնյա հանգստի բոլոր անհրաժեշտ պարագաներով: «Սևան» ազգային պարկի հանրային լողափերում տարեկան հանգստանում է միջինը 250-ից 300 հազար մարդ: