Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018-ը մնացել է առանց նախկին չեմպիոնների եւ փոխչեմպիոնների

Սպորտ
a1cempion

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի առաջին չորս խաղերից հետո մրցաշարում չի մնացել մի խաղացող, որը նախկինում հանդես է եկել մրցաշարի եզրափակիչ խաղում: 2014թ աշխարհի առաջնության չեմպիոն Գերմանիան դուրս է մնացել արդեն խմբային փուլից, իսկ փոխչեմպիոն Արգենտինան պայքարը դադարեցրեց 1/8 եզրափակիչից: Իսպանիայի ընտրանին, որի կազմում դեռեւս հանդես էին գալիս 2010թ աշխարհի վեց չեմպիոններ, 1/8 եզրափակիչում չկարողացավ հաղթահարել դաշտի տերերի՝ Ռուսաստանի ընտրանու արգելքը: Այդպիսով, ընթացիք աշխարհի առաջնությունում ի հայտ կգան նոր չեմպիոններ եւ փոխչեմպիոններ: