Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորվաթիան 11մ հարվածաշարում հաղթահարեց դանիական արգելքը

Սպորտ
a1xorvatia-dania

Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի արգելքը եւ մտավ հաջորդ փուլ:   Նիժնի Նովգորոդում Դանիայի ընտրանու հետ կայացած խաղը բավականին ակտիվ սկսեցին երկու թիմերը: Արդեն առաջին րոպեին Մատիաս Յորգենսենն առաջ մղեց դանիացիներին, իսկ երեք րոպե անց Մարիո Մանջուկիչն անմիջապես վերականգնեց հավասարակշռությունը:   Հետագայում խաղն անցավ հավասար պայքարում եւ թիմերին չհաջողվեց նոր գոլ խփել մինչեւ խաղի ավարտը: Լրացուցիչ ժամանակում խորվաթները հաղթելու լավ հնարավորություն ստացան, սակայն 116-րդ րոպեին Լուկա Մոդրիչը չկարողացավ իրացնել 11մ հարվածը:   Այդպիսով, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ ահա 11մ հարվածաշարում հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանին՝ 3:2: Քառորդ եզրափակիչում խորվաթները կհանդիպեն տանտերերի թիմի՝ Ռուսաստանի հավաքականի հետ: