Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Խորվաթիա – Դանիա. պայքար չորրորդ ուղեգրի համար (տեսանյութ)

Սպորտ
a1xorvatia-1

Ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի չորրորդ ուղեգիրն այսօր կվիճարկեն Խորվաթիայի եւ Դանիայի հավաքականները:   Խորվաթ ֆուտբոլիստներն ընթացիկ մրցաշարում արդեն տարել է երեք անընդմեջ հաղթանակ, այդ թվում Արգենտինայի ընտրանու նկատմամբ: Դանիացիները միայն մեկ հաղթանակ են տոնել, իսկ նախորդ երկու խաղերում ոչ-ոքի են արել:   Թիմերը նախկինում հանդիպել են 5 անգամ: Վերջին հանդիպումն կայացել է 2004 թվականին, որում 2:1 հաշվով հաղթանակ է տարել Խորվաթիայի հավաքականը:   Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ Խորվաթիա – Դանիա հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: Խաղն ուղիղ եթերով կարելի է դիտել նաեւ մեր կայքէջում: