Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրսան Իլյումժինովը չի մասնակցի ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններին

Սպորտ
a1fide-1.07.

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի Դիտորդական կոմիտեն քվեարկության միջոցով որոշել է, թե ով է մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 3-ին Բաթումում կայանալիք ՖԻԴե-ի նախագահական ընտրություններին:   Դրան մասնակցած 24 պատվիրակներից 22-ն իրենց ձայները տվել են ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արկադի Դվորկովիչին, իսկ 2 հոգի քվեարկել են ՖԻԴԵ-ի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովի օգտին:   Այդպիսով, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններում կաջակցի իր թեկնածուին: Ինչ վերաբերում է Կիսրան Իլյումժինովին, որը ՖԻԴԵ-ն գլխավորում է 1995 թվականին, կարող էր կրկին անգամ դնել իր թեկնածությունը, սակայն նա հայտարարել է, որ չի մասնակցի ընտրություններին՝ ի աջակցություն Արկադի Դվորկովիչի: