Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իվան Ռակիտիչ. «Մենք պետք է մոոանանք մեր լեգենդներին ու կուռքերին»

Սպորտ
a1rakitic-1.07.

Խորվաթիայի հավաքականի առաջատար կիսապաշտպան Իվան Ռակիտիչն դեռեւս ֆավորիտ չի համարում իր թիմին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, չնայած խմբային փուլում հաղթել են բոլոր մրցակիցներին, այդ թվում Լիոնել Մեսիի գլխավորությամբ հանդես եկող Արգենտինայի ընտրանուն: Այդ մասին նա ասել է 1/8 եզրափակիչ փուլի Դանիայի ընտրանու հետ խաղից առաջ: «Իմ կարծիքով, առաջնության գլխավոր ֆավորիտը Իսպանիայի հավաքականն է, որը խմբային փուլում երկու անգամ դժվար իրավիճակում հայտնվեց, բայց կարողացավ հաղթահարել այն: Իսպանիայի ընտրանին շատ վստահ է խաղում, քան մնացած թիմերը», - ասել է նա: Իսպանական «Բարսելոնայի» խաղացողը միաժամանակ նշել է, որ իրենք ցանկանում են կրկնել 1998թ աշխարհի առաջնությունում Խորվաթիայի հավաքականի ցույց տված արդյուքը, որն զբաղեցրել էր մրցանակային 3-րդ տեղը: «1998թ հանդես էին գալիս իսկական լեգենդներ ու կուռքեր: Նրանք դա ապացուցեցին իրենց խաղով: Հիմա մենք պետք է մոռանանք նրանց՝ անկախ հարգանքից ու հիացմունքից, եւ գնանք մեր ճանապարհով», - ասել է անվանի ֆուտբոլիստը: Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Խորվաթիա – Դանիա խաղը տեղի կունենա հուլիսի 1-ին, ժամը 22:00-ին: