Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 1-ի մարդասպաններին պատժելու գործը իմ անձնական գործն է». Փաշինյանի խոստումը 2009թ-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
նիկօլ

2009թ հուլիսի 1-ին  Նիկոլ Փաշինյանն ներկայացավ ՀՀ Գլխավոր դատախազություն: «Ես Նիկոլ Փաշինյանն եմ, եկել եմ, որ ինձ ձերբակալեք»,- ասաց նա, որը  2008թ մարտի 1- դեպքերից հետո ընդհատակում էր։ Դատախազությունում Փաշինյանին չէին սպասում: Մոտ 20 րոպե նա զրուցեց լրագրողների հետ: «Ես ասել եմ, որ ներկայանալու եմ, որպեսզի իմ այն խոսքերը, թե իմ կյանքը դրված է պայքարի զոհասեղանին’ ոչ միայն խոսք է, այլեւ գործ»,- «Ա1+»-ին ասել էր Նիկոլ Փաշինյանը:  Նա այդ օրը  նաեւ վստահեցրեց. « Ես այսօր դատախազության մուտքի մոտից ուզում եմ կրկին գլուխ խոնարհել մարտի 1-ի 10 զոհերի առաջ: Դիմում եմ զոհերի հարազատներին, որ նրանք իմանան, մարտի 1-ի մարդասպաններին պատժելու գործը իմ անձնական գործն է, իմ կյանքի գործն է եւ ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ բոլոր մարդասպանները կանգնեն դատարանի առաջ’ առանց համաներման իրավունքի»: Մանրամասները՝  տեսանյութում