Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Ուրուգվայցի Կավանին Ռոնալդուին «ուղարկեց» Պորտուգալիա (տեսանյութ)

Սպորտ
a1kavani

Ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի խաղում հաղթանակ տարավ եւ պայքարից դուրս թողեց Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիային հավաքականին:   Հանդիպման հերոս դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեց եւ դուբլի հեղինակ դարձավ: Պորտուգալիայի հավաքականից պատասխան միակ գնդակը հեղինակեց Պեպեն: Իսկ ահա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին ոչնչով աչքի չընկավ եւ չկարողացավ փրկել իր թիմին պարտությունից:   Ուրուգվայի հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ տարավ եւ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրան սպասում էր Ֆրանսիայի ընտրանին, որը մինչ այդ խաղը 4:3 հաշվով առավելության էր հասել Արգենտինայի ազգային թիմի նկատմամբ: