Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Ֆրանսիան 4 գոլ խփեց Արգենտինային եւ մտավ քառորդ եզրափակիչ

Սպորտ
a1france-win-1

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի խաղում հաղթելով Արգենտինայի ընտրանուն՝ առաջինը մտավ քառորդ եզրափակիչ:   Կազանում կայացած հանդիպումը բավական դիտարժան եւ գոլառատ ստացվեց: Խաղի արդեն 13-րդ րոպեին Ֆրանսիայի ընտրանին 11մ հարվածի իրավունք ստացավ, որը վստահ իրացրեց Անտուան Գրիզմանը: Առաջին խաղակեսի վերջում Անխել Դի Մարիան հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ ընդմիջումից հետո Գաբրիել Մերկադոն արդեն առաջ մղեց Արգենտինայի հավաքականին:   Սակայն երկրորդ կեսի միջնամասում ֆրանսիացիները տասը րոպեի ընթացքում իրար հետեւից երեք գոլ խփեցին եւ առաջ անցան հաշվի մեջ: Երկու անգամ աչքի ընկավ Կիլիան Մբապեն, մեկ՝ Բենժամին Պավանը: Հանդիպման ավելացված ժամանակում Սերխիո Ագուերոն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:   Այդպիսով, Ֆրանսիայի հավաքականը 4:3 հաշվով դժվարին հաղթանակ տարավ եւ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ այն կհանդիպի Ուրուգվայ – Պորտուգալիա զույգի հաղթողի հետ: