Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հնարավորություն կա. Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Andias

Ըստ Անդրիաս Ղուկասյանի մինչ այսօր Հայաստանում շինծու ընտրություններ են եղել. «Հանրությանը թողնում էին ընդամենը մասնակցել և վավերացնել, վերարտադրվել է  քաղաքական իրավիճակը»: Անդրիաս Ղուկասյանի խոսքով իշխանափոխությունից հետո ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հնարավորություն կա. «Սպասվող ընտրությունները իսկապես ընտրություններ կլինեն, անցյալում կատարվածը հանցագործություն էր, որը մինչ օրս չի բացահայտվել»: Անդրիաս Ղուկասյանը վստահեցնում է, որ նոր իշխանությունները ընտրակեղծարարներին կբացահայտեն, եթե քաղաքացիական պահանջ լինի: