Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարում

Սպորտ
a1chess-asryan-3

Շախմատի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով ավարտվեց Ջերմուկում կայացած Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը: Վերջին՝ 9-րդ տուրում, մեր շախմատիստը սպիտակներով հաղթելով Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանին, վաստակեց 9 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց առաջին տեղը: Իսկ ահա նրան համաքայլ ընթացող հնդիկ շախմատիստներ Կրիշնան Սաշիկիրանն ու Սետուրամանը իրար հետ գրոսմայստերական ոչ-ոքի խաղացին եւ հետ մնացին կես միավոր: 6,5-ական միավոր վաստակեցին նաեւ մեր շախմատիստներ Զավեն Անդրիասյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք այս տուրում հաղթեցին համապատասխանաբար Սամվել Տեր-Սահակյանին ու Անդրեյ Ժիգալկոյին: Լրացուցիչ գործակիցներով, այնուամենայնիվ, մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Սետուրամանն ու Կրիշնան Սաշիկիրանը:      Կին շախմատիստների հաշվարկով հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Նատալյա Պոգոնինան, որը իր անվան դիմաց գրանցեց 5,5 միավոր: Պատանիների մեջ լավագույն արդյունք ցույց տվեց Հնդկաստանի 16-ամյա շախմատիստ Արջուն Էրիգաիսին՝ 5,5 միավոր: