Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լյուքսեմբուրգը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hh-em

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին տեղեկանում ենք Բրյուսելում ՀՀ դեսպանության թվիթերի էջից: Համաձայնագրին կողմ է քվեարկել 58 պատգամավոր: Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի կողմից: