Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հասարակություն
87254

 Քիչ առաջ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին ազատ արձակելու պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։ Գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի համար դատավորը սահմանել է գրավ՝ 500,000 դրամի չափով։ Գրավը մուծել է նույն գործով վերջերս ազատ արձակված Կարո Եղնուկյանը։ Այս գործով բոլոր 11 ամբաստանյալներն արդեն ազատության մեջ են։ Այսօր փոխվել էր նաեւ Վարդգես Գեւորգյանի խափանման միջոցը։