Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-հնդկական շախմատային հակամարտություն Ջերմուկում

Սպորտ
a1chess-jermuk-28.06.

Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարում այսօր կկայանան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Այս պահին մրցաշարային աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են մեր շախմատիստ Հրանտ Մելքումյանն ու հնդիկ գրոսմայստեր Ս.Պ. Սետուրամանը, որոնք իրար հետ ոչ-ոքի էին խաղացել նախորդ տուրում: Առաջատարներին 5-ական միավորով հետապնդում են 9 հոգի, որոնց թվում են նաեւ մեր շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց հաշվարկում առաջին տեղը զբաղեցնում է ղազախստանցի Աբդումալիկ Ժանսայան, որն իր ակտիվում ունի 4,5 միավոր: Այսօր Ջերմուկում տեղի կունենա հայ-հնդկական յուրօրինակ մրցամարտ: Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա հնդիկ Քրիշնան Սաշիկիրանի հետ, իսկ Զավեն Անդրիասյանին մրցակից է բաժին ընկել Ս.Պ. Սետուրամանը: