«Մինաս. Հին ու բոլորովին նոր» (տեսանյութ)

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված ցուցադրություն։ Շուրջ 100 գեղանկար, գրաֆիկական աշխատանքներ՝ Ազգային պատկերասրահից,Երևանի Ժամանակակից արվեստի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի Ռուսական արվեստի, Արամ Խաչատրյանի թանգարաններից, մասնավոր հավաքածուներից, նաև նկարչի հայրենի Ջաջուռի տուն-թանգարանից։ Գրաֆիկական գործերից շատերը և «Խաթաբալա» ֆիլմի էսքիզները ցուցադրվում են առաջին անգամ։ Ցուցադրության խորագիրը՝ «Մինաս. Հին ու բոլորովին նոր» պատահական չեն ընտրված։ Վիլյամ Սարոյանի խոսքերն են. «Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք։ Ինչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր»։ Նկարչի որդու՝ Արման Ավետիսյանի խոսքով, վերջին անգամ նման ցուցահանդես տաս տարի առաջ էր բացվել։

 Մանրամասները՝  տեսանյութում