Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իմ ամուսինն էր իմ թիկունքը, ուրիշ աջակցություն չեմ ունեցել. Լիաննա Հարությունյան (տեսանյութ)

Մշակույթ
lianna1

«Դարը փոխվել է։  Ինստագրամում ու ֆեյսբուքներում են այսօր արտիստները, երաժիշտներն իրենց գովազդով զբաղված։ Ասեմ, որ  իմ կարծիքով, թերևս Գեորգիևին է հաջողվել բիզնեսն ու արվեստը բարձր մակարդակի վրա պահել։ «Ես, օրինակ՝ ինստագրամում էջ չունեմ։ Սա սկզբունքային մոտեցում է, հրաշալի սոպրանո Լիաննա Հարությունյանն էլ այս մոտեցումը ունի», -ասում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Վաղը՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա օպերային երգչուհի Լիաննա Հարությունյանը։ 1996-թվականից նա ամուսնու, որ նույնպես օպերային երգիչ է և որդու հետ, որը թատերական բեմադրիչ է, բնակվում է Ֆրանսիայում։ Հինգ տարի առաջ նրան հրավիրեցին Քովենտ Գարդեն։ «Պետք է լինել շատ համառ, որ չկոտրվես։ Սա է ինձ սովորեցրել կյանքը՝  ապրել, երգել, պայքարել»,-ասում է երգչուհին։ -Իմ ամուսինն էր իմ թիկունքը։ Ուրիշ աջակցություն չեմ ունեցել։ Ունեցել եմ ուսուցիչներ ու խորհրդականներ։ Հաղթել եմ ու պարտվել, ու նորից հաղթել»։ Երևանյան համերգի համար Լիաննա Հարությունյանը հրաժարվել է այլ հրավերներից և նրա խոսքով անչափ հուզիչ տարիներ անց վերադառնալ հայրենի երկիր, բացել սիրտն ու հոգին իր ժողովրդի առջև։