Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանի թիմը շատ սխալներ է թույլ տալիս. քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Քաղաքականություն
rob1

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով  նոր կառավարության գործունեությունը այդքան էլ հեղափոխական չէ, ինչքան  սպասվում էր. «Արտաքին քաղաքականության մեջ որևէ էական փոփոխություն չկա, տնտեսական ոլորտում այս կառավարությունը շարունակում է նախորդին, մասնավորապես կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցում»։ Ըստ նրա՝  նոր կառավարությունը  որևէ էական քայլ չի արել. «Սերժ Սարգսյանը ասուլիս չէր տալիս, Փաշինյանը տալիս է, դրա համար արժե՞ր հեղափոխություն անել»։ Արմեն Բադալյանը չի բացառում, որ Հանրապետական կուսակցությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում լուրջ արդյունք գրանցի, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմը շատ սխալներ է թույլ տալիս. «Եթե Հանրապետականում փոփոխություններ լինեն, Սերժ Սարգսյանը հեռանա կուսակցության նախագահի պաշտոնից,  նրանք հնարավորություն կունենան երրորդ տեղը զբաղեցնել՝ Փաշինյանի թիմից ու ԲՀԿ-ից հետո»։ Քաղտեխնոլոգը ԱԱԾ վերջին գործողությունները որակում է որպես «մասկի շոու» ՝ մեջբերելով հին հռոմեական մի ասացվածք՝ կամ հաց, կամ տեսարան։ Նա նաեւ  նկատում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարող է քաղաքական հետապնդման ենթարկվել. « Եթե նա հանցանք է գործել, դա ուրիշ հարց է, նրա հրաժարականը ինչու՞ են պահանջում»։ Անդրադառնալով վերջին շրջանում կալանքից դուրս եկած և շատերի կողմից որպես քաղբանտարկյալներ ընկալվող Սասնա ծռերին քաղտեխնոլոգը նշում է, որ նրանք քաղբանտարկյալներ չեն կարող լինել, քանի որ սպանություն է եղել։