Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթ արտադրողները պահանջում են բարձրացնել մթերման գները (տեսանյութ)

Քաղաքականություն
kat

Գեղարքունիքի մարզի կաթ արտադրողներին չի գոհացնում մթերման գինը։ Կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են կաթի գինը. այժմ մեկ լիտր կաթի համար 140 դրամի փոխարեն առաջարկում են 110 դրամ։ Գյուղացիներին վրդովվեցնում է նաև այն հանգամանքը, որ անգամ 110 դրամով կաթը մթերել չեն կարողանում, քանի որ գործարանը փակվել է։ Կաթ արտադրողների բողոքը լսելու եկավ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը։  Նա նշեց, որ տեղյակ է խնդրին, ու  լուծման մի քանի տարբերակ  կա կառավարության օրակարգում։ Մարզպետը խոստացավ, որ վաղը հստակ պատասխան կտա գյուղացիներին։