Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե վերածվեց վհուկների որսի, ոչ մի դրական արդյունք չի լինի» (տեսանյութ)

Հասարակություն
xosrov

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը եւս նոր խորհրդարանն առանց ՀՀԿ-ի  չի պատկերացնում. «Իհարկե, հիմա ՀՀԿ հասցեին հեշտ է ամեն ինչ ասել եւ կարծես թե  դարձել է այն հասցեատերը, որին բոլոր մեղքերի մեջ մեղադրում են, սակայն ես կարող եմ առանց չափազանցության ասել, որ նա ունի լուրջ պոտենցիալ ու եթե կարողանա ձերբազատվել լուջ տարրերից, նրա մասնակցությունը հանրային կյանքի մեջ կլինի օգտակար: Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում»:

Նոր խորհրդարանում նա իրեն կրկին տեսնում է որպես պատգամավոր. «Արդյոք ես ինձ համարում եմ սպառված՝ որպես պատգամավոր, ոչ չեմ համարում, մնացածը՝ կյանքը ցույց կտա»: 

Եթե ՀՀԿ-ն նորից համագործակցության առաջարկ անի, ապա Խոսրով Հարությունյանը դեմ չի լինի:

Նա անդրադարձավ նաեւ պաշտոնյաների տներում կամ ձեռնարկություններում ԱԱԾ գործողություններին, ինչպես նաեւ՝ ոստիկանության եւ ՊԵԿ բացահայտումներին, նշելով՝ եթե դրանք միտված են հանրային կյանքի, քաղաքական որոշումների առողջացմանը, ապա այդ ամենն օգտակար կլինի, իսկ եթե վերածվեց վհուկների որսի, դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի: