Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի «Արարատում» անորոշ վիճակ է

Սպորտ
Untitled-collagddde-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի անցած առաջնության հետնապահ Երեւանի «Արարատը» դեռեւս չի սկսել նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Նախապես թիմը մարզումները պետք է վերսկսեր հունիսի 21-ից, սակայն առայսօր այն չի հավաքվել ամբողջ կազմով: Ըստ որոշ աղբյուրների, «Արարատի» ֆուտբոլիստները չեն ցանկանում հանդես գալ թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի ղեկավարությամբ: Այդ կապակցությամբ «Ա1+»-ի մարզական թղթակիցը զրուցեց հենց անվանի մասնագետի հետ. «Դա արհեստականորեն ստեղծված խնդիր է: Ֆուտբոլիստներն ինչ-որ պայմաններ են առաջ քաշում, որոնք չեն մտնում իրենց իրավասության մեջ: Այո, «Արարատից» երկու ֆուտբոլիստ արդեն հեռացել են, իսկ երկուսն էլ պատրաստվում են գնալ: Սակայն գլխավոր հարցն այն է, որ ակումբի ղեկավարությունը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, թե որ խմբում է խաղալու «Արարատը»: Խնդիրներից մեկն այն է, բարձրագույն խմբում «Արարատ» անունով նոր թիմ է խաղալու: Իսկ թե ինչ նպատակով, դեռ պարզ չէ: Այդ իսկ պատճառով, մենք հնարավոր է մասնակցենք առաջին խմբի առաջնությանը: Սակայն, ակումբի ղեկավարությունը վերջնական որոշում կկայացնի հունիսի 30-ից հետո, քանի որ այդ օրը տեղի է ունենալու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համաժողովը, որի ժամանակ բազմաթիվ հարցեր կպարզվեն», - ասաց Արկադի Անդրեասյանը: Հավելենք, որ ըստ ՀՖՖ-ի պաշտոնական հայտարարության, 2018-2019 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Լոռի ՖԱ», «Արցախ», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Բանանց» եւ «Արարատ» թիմերը: Իսկ ահա նման իրավունք ունեցող «Շիրակ» եւ «Էրեբունի» թիմերը հրաժարվել են: