Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիոկուշին կարատեիստ հայ մարզիկները նվաճել են 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ

Սպորտ
karate

Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկներ Հովհաննես Սարգսյանը (կումիտե) և Գևորգ Գևորգյանը (կումիտե)  դարձել են երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ:

Կիոկուշին կարատեի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մյուս մարզիկներ Վահագն Հակոբյանը (կումիտե) և Մհեր Գևորգյանը  (կատա) արժանացել են բրոնզե մեդալների:

Առաջնությունում սահմանված «Լավագույն մենամարտողներ» 2 մրցանակներն էլ բաժին են հասել հայ մարզիկներին՝  Հովհաննես  Սարգսյանին  և Վահագն Հակոբյանին:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն