Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկու սրահից փախչելիս կողոպտիչը վնասել է 5 թանկարժեք մեքենա

Հասարակություն
1-9

Հունիսի 25-ին՝ ժամը 13:45-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն Երևանի Մոսկովյան 8 հասցեում գտնվող զարդերի վաճառքի սրահից ահազանգ է ստացվել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը պարզել են, որ, դեռևս անձը չպարզված, մի տղամարդ մատանի է հափշտակել ու մեքենայով փորձել է փախչել։ Դեպքի վայրի հարևանությամբ վթարի ենթարկվելուց հետո՝ թողել է իր մեքենան ու մեկ այլ մեքենայով փախչել։  Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ գողը ներս է մտել Մոսկովյան 8 հասցեում գործող «Գաֆրի» ոսկու սրահ և աշխատակցուհուց պահանջել ոսկյա զարդ, իբրև թե գնում է և դիմել է փախուստի: Ընթացքում իր վարած Mercedes մակնիշի 35 MV 752 համարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի, վնասել է մի քանի ավտոմեքենանաներ, սակայն  չի կարողացել փախուստի դիմել, հետո դուրս  է եկել ավտոմեքենայից ու կրկին դիմել փախուստի: Նա վնասել է BMW մակնիշի 34 ԼR 238 համարանիշի, Subaru մակնիշի 34 RT 987 համարանիշի, Suzuki մակնիշի 17 XX 888 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ԼC634 համարանիշի և Lexsus մակնիշի 01 PP 100 համարանիշի ավտոմեքենաները: