Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու

Սպորտ
sport-markos-1

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին վերջին շրջանում պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում Ղազախստանի առաջնությունում: Այդ մասին գրում են տեղի լրատվամիջոցները: Մասնավորապես՝ այդ երկրի առաջնության 15-րդ տուրում մեր ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դարձել, որի օգնությամբ «Ակտոբեն» մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթել է «Տոբոլին»: «Մարկոս Պիզելին ներկայումս գտնվում է այնպիսի մարզավիճակում, որ ի վիճակի է ինքնուրույն վճռել խաղի ելքը: Մենք պայքարում էինք, որքան կարողանում էինք, սակայն կանգնեցնել ոգեւորված Մարկոս Պիզելին հնարավոր չէր: Զգացնել տվեց նրա բարձր վարպետությունը», - խաղից հետո ասել է «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Նիկիտենկոն: Հավելենք, որ Մարկոս Պիզելին Ղազախստանի առաջնությունում արդեն խփել է 9 գոլ եւ միայնակ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը: Հաջորդ հանդիպումը մեր ֆուտբոլիստը կանցկացնի հուլիսի 1-ին, Կարագանդայի «Շախտյորի» հետ, որից «Ակտոբեն» առայժմ հետ է մնում 3 միավորով: