Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարմիր գծերին» «բոյկոտ» հայտարարեցին. Առավոտ

Հասարակություն
karmir_gcer

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այսօրվանից բոյկոտելու են «կարմիր գծերը»: Նախաձեռնության անդամները կոչ են անում, որպեսզի մյուս վարորդներն էլ միանան իրենց պայքարին: Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում նախաձեռնության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեցին տեսախցիկների ու արագաչափերի հարցին հավելել նաեւ «կարմիր գծերի» խնդիրը: «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանի խոսքով, «կարմիր գծերը» անօրինական հարկատեսակ է դրված՝ ավտոսեփականատերերի ու վարորդների վրա՝ չնայած, որ մարդու իրավունքների պաշտպանն այն իրավաչափ է համարել: «4 տարի է պայքարում ենք: Նախկին ռեժիմից մաքսիմալը պոկել ենք: Մեր պայքարի արդյունքում 5 րոպե անվճար կայանումը դարձավ 15 րոպե, օրավճարը եւ ժամավճարը 50 տոկոսով թանկացնելու դեմն էլ առանք, բայց միեւնույն է, դրանց գոյությունը հակաօրինական է»,-ասաց Արսեն Պետրոսյանը: Նախաձեռնության անդամները գտնում են, որ երկրում իրավիճակ է փոխվել եւ «կարմիր գծերն» ի սպառ պետք է վերանան: «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության  անդամ Արմեն Եփրեմյանի խոսքով, իրենք այլեւս չեն պատրաստվում  «անօրինական հարկեր եւ տուրքեր վճարել» եւ առաջարկում են ավտոսեփականատերերին էլ բոյկոտել «կարմիր գծերը». «Սա չի նշանակում, որ պետք է վերադարձ լինի դեպի անցյալ՝ «ստայանշիկների ու պարկովշիկների»: Պետք է լինեն առանձնացված տարածքներ, որտեղ տնտեսավարող սուբյեկտը ծախս է անում եւ ապահովում է անվտանգությունը: Բայց այն, որ երթեւեկելի մասը դարձրել են իրենց սեփականությունն ու բիզնես են անում, անթույլատրելի է»:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով