Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանն առաջիկա տարիներին փորձելու է երեք Թուրքիաները միասնական դարձնել

Քաղաքականություն
rob

ԳԱԱ արևելագիտության ինտիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով Թուրքիայում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ գոյություն ունի երեք Թուրքիա. «Առաջինը Թուրքիայի հիմնական մասն է, որը ձայն է տվել Էրդողանին, երկրորդը արևմտյան ծովեզրյա շրջաններն են, որոնք աշխարհիկ գաղափարներ ունեն, իսկ երրորդը՝ քրդական շրջաններն են»։ Ըստ արևելագիտության ինստիտուտի տնօրենի՝ Էրդողանն առաջիկա տարիներին փորձելու է երեք Թուրքիաները միասնական դարձնել և դառնալ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային խաղացող. «Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աշխարհի 10 հզոր երկրներից մեկը պիտի դառնա»։ Ռուբեն Սաֆրաստյանը ուշագրավ է համարում Էրդողանի կուսակցության նախորդ ընտրությունների համեմատ 7 տոկոսով պակաս ձայն հավաքելը, արևելագիտության ինստիտուտի տնօրենը դա պայմանավորում է հարևան երկրի տնտեսական աճի տեմպերի նվազմամբ և սոցիալական վիճակի վատթարացմամբ։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ նաև Թուրքիայում ընտրություններին նախորդած բազմամարդ ցույցերին. «Դա նոր բան էր Թուրքիայում, միլիոնավոր քաղաքացիներ դժգոհ են Էրդողանից, հավանականություն կա, որ բողոքի այդ ալիքը դուրս կգա քաղաքական ուժերի վերահսկողությունից և ցույցերը կշարունակվեն»։