Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սկսենք խոսել Սերժ Սարգսյանից ու Սաշիկ Սարգսյանից» (տեսանյութ)

Հասարակություն
Untitled1-8

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ իրականացրած բացահայտումներին, նշեց. «Մեծ աղմուկի անգամ առիթ էլ չկա, ընդամենը Մանվել Գրիգորյանը կալանավորվել է՝ իր կատարած գործերի համար ու բնականոն կյանքը պետք է շարունակվի: ԵԿՄ-ն ազատամարտի վետերանների միություն չէ, իսկ Մանվել Գրիգորյանը, ժամանակին լինելով Պաշտպանության փոխնախարար, ֆինանսավորվում էր ՊՆ-ից, դրա համար ազատամարտիկները ավելի շատ այնտեղ էին կուտակվում: Մինչդեռ այն գործառույթները, որ ԵԿՄ-ն էր անում, պետք է պետությունը աներ: Ստացվում է՝ ՊՆ կից ի դեմս ԵԿՄ մի կույրաղիք էինք պահում, հզորացած մի կազմակերպություն, որին գումարներ էր տրվում ու մի հատ էլ թալանվում էր: Այդ դեպքում՝ էլ ինչի՞ համար էինք պահում այդ կառույցը: Ի սկզբանե ֆետիշացվել էր ԵԿՄ դերը, մինչդեռ այն ընդամենը ռազմահայրենասիրական մի կազմակերպություն էր: Եթե ԵԿՄ-ն չֆինանսավորվեր ՊՆ-ից, նա նույն հզոր կառույցը չէր կարող լինել: ԵԿՄ-ում կան նվիրյալ տղաներ, սակայն արդյունքում պատահական շատ մարդիկ էին իշխանության մեջ հայտնվել: Այսօր գործընթացն այնպիսինն է, որ Մանվել Գրիգորյանն ընկել է ու դանակավորները շատացել են: Սակայն հիմիկվանից սկսենք խոսել Սերժ Սարգսյանից ու Սաշիկ Սարգսյանից, նրանց կատարած հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ ու գնանք առաջ, թե՞ դեռ դաբրոն չունեն դա անելու»:             Գագիկ Սարուխանյանը հիշեցրեց, որ ԱԱԾ-ն հայտարարել է, որ ունի 350 կոռուպցիոների անուններով ցուցակ. «Հիմա՝ ինչո՞ւ է ԱԱԾ-ն պորցիաներով բացահայտումներ անում, բոլորին միանգամից բռնեիր, պարտակո՞ւմ ես, ուրեմն մի հանցագործ էլ դու ես, թե՞ պետք է շոու ապահովել»: Քննարկման մասնակից հրապարակախոս Կարինե Հակոբյանն իր հերթին, անդրադառնալով ԵԿՄ-ում իրականացվող պրոցեսներին, նշեց. «Ինչպե՞ս են կարողացել ԵԿՄ անդամ արժանապատիվ մարդիկ նման հանցագործությունները հանդուրժել: Ինստիտուցիոնալ ընդդիմություն չենք ունեցել, դա է եղել պատճառը մեր երկրում եղած խնդիրների: ԱԺ-ում գտնվող ընդդիմադիրները պատեհապաշտ քայլեր են արել, նրանք չեն ունեցել իրենց հստակ քայլերի հաջորդականությունը: Պատիժը շատ կարեւոր է պետության մեջ: Այսօր մենք մեծ ոճիրի հետ գործ ունենք ու տարիներ շարունակ մարդիկ, որոնք պետական հանցանքի մասնակից են եղել, պետք է պատասխան տան: Սակայն դա չի նշանակում, որ ամբողջ երկիրը պետք է պարալիզացվի. պետք է առաջ գնանք: Իսկ դրա համար պետք է ԸՕ եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններ: Առաջիկայում նոր բյուջե ենք ունենալու, իսկ գիտե՞ք, թե որքան է հատկացվում մշակույթին՝ մի աննշան գումար, դա նշանակում է անտարբեր վերաբերմունք մշակույթին ու որի արդյունքում էլ հասարակության մակարդակը գնալով իջնում է»: