Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջերմաստիճանը Երևանում կհասնի +40 աստիճանի

Պաշտոնական
exanak

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

  Հանրապետության տարածքում` Հունիսի 25-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:   Երևան քաղաքում` Հունիսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`           37.10C (1985 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`               11.20C (1988 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`           24.20C ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.  Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում: