Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին հայտնաբերվել է Սարատովկա գյուղին հարակից անտառում. լրացված

Պաշտոնական
AIN-1

Հունիսի 25-ին, ժամը 07:00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Վ. Ա.-ն հայտնաբերվել  է Սարատովկա գյուղի հարակից անտառամերձ հատվածում. քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարներն ու քաղաքացիները Վ. Ա.-ին հայտնաբերել են անտառում, ով հայտնել է, որ ոտքն է վնասվել, ինչի համար էլ չի կարողացել տեղաշարժվել ու գիշերը անցկացրել է անտառում:  Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վ. Ա.-ին փրկարարական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Տաշիր քաղաքի ԲԿ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 25 հրշեջ-փրկարար, 30 ոստիկան և 15 քաղաքացի:   *** Հունիսի 24-ին, ժամը 18:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ժամը 21:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 10 փրկարար ծառայող, 10 ոստիկան, կորած քաղաքացու հարազատներից 5 հոգի և 3 գյուղի բնակիչ: Ժամը 22:20-ի դրությամբ աշխատանքներն ավարտվել են անարդյունք: