Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի խումբ ակտիվիստներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mi-xumb-aktivistner-phakel-en-n128288-1

Մի խումբ քաղաքացիներ երեկ գիշեր ժամը 1ին  սկսած բողոքի ակցիա են սկսել քաղաքապետարանի դիմաց, նրանք պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցների  վրդովմունքի հիմնական պատճառն այն է որ երեկ երեկոյան FACT tv -ով հրապարակվել է տեսանյութ որում ներկայացված էր Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ կատարված հետաքննությունը։ Քաղաքացիները համարում են, որ Տարոն Մարգարյանը հանցագործություն է իրականացրել եւ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ ունեցվածք է կուտակել։ Ցուցարարները սպասում են ոստիկանության գործունեությանը, որպեսզի ձերբակալեն Տարոն Մարգարյանին։ Քաղաքացիները իրենց հետագա գործողությունների մասին չմանրամասնեցին։