Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանի, Ինջեի և Դեմիրթաշի ստացած ձայների նախնական ինֆոգրաֆիկան

Քաղաքականություն
tyurkia

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ 188.080 քվեատուփերից այս պահի դրությամբ բացվել է 165.226-ը: Հունիսի 24-ի նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններում Թուրքիայի քաղաքացիներից ընտրության իրավունք ունեին 59 մլն 354 հազար 840 հոգի: Գրանցվել է բնակչության կողմից ընտրություններին մասնակցության 75.93 տոկոս: Թուրքական լրատվամիջոցներում հրապարակվել է նախագահի թեկնածուներից երեքի ստացած քվեների` նախնական տվյալներից կազմված ինֆոգրաֆիկան: Դեղին գույնով նշված են Թուրքիայի այն ընտրատարածքները, որտեղ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջատար է իր ստացած ձայներով: Կարմիր գույնով նշված են այն վայրերը, որտեղ առաջատար է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Մուհարրեմ Ինջեն: Մանուշակագույնով նշված են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) բանտարկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը: Ի դեպ, ուշագրավ մի տեղեկություն. Ընդդիմադիր թեկնածու Ինջեյի ծննդավայրում՝ Յալովա շրջանի Էլմալըք գյուղում, Էրդողանն առաջատար է, ստացել է 814 ձայն, իսկ Ինջեն՝ 456 ձայն: