Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարատովկա գյուղի մոտակա անտառում քաղաքացի է կորել

Պաշտոնական
AIN-1

Հունիսի 24-ին, ժամը 18:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ժամը 21:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 10 փրկարար ծառայող, 10 ոստիկան և կորած քաղաքացու հարազատներից 5 հոգի: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: