Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Ճապոնիան ու Սենեգալը չկարողացան պարզել ուժեղագույնին (տեսանյութ)

Սպորտ
a1japan-senegal-24.06.

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2-րդ տուրում H խմբի առաջատարներ Ճապոնիայի եւ Սենեգալի հավաքականներն արդյունավետ ոչ-ոքի խաղացին: Առաջին խաղակեսում կողմերը մեկական գոլ փոխանակեցին: Նախ աչքի ընկավ սենեգալցի Սադիո Մանեն, ապա ճապոնացի Տակաշի Ինուին: Ընդմիջումից հետո թիմերը նույն հաջորդականությամբ գրավեցին միմյանց դարպասները: Խաղի 71-րդ րոպեին Մուսա Վագուեն կրկին առաջ մղեց Սենեգալին, իսկ յոթ րոպե անց ճապոնացի Կեյսուկի Հոնդան վերականգնեց հավասարակշռությունը: Այդպիսով, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2, եւ թիմերը վաստակած 4 միավորով շարունակում են բաժանել 1-2-րդ տեղերը: Խմբային փուլի վերջին տուրում Ճապոնիան կհանդիպի Լեհաստանի, իսկ Սենեգալը՝ Կոլումբիայի հետ: