Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Անգլիայի հավաքականն արդեն փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

Սպորտ
a1anglia-panama

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում առանց դժվարության 6:1 հաշվով ջախջախեց Պանամայի հավաքականին: Անգլիացիներից երեք գոլ խփեց թիմի ավագ Հարի Քեյնը, երկու՝ Ջոն Սթոունզը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջեսի Լինգարդը: Աշխարհի առաջնությունում Պանամայի հավաքականի անդրանիկ պատմական գոլի հեղինակ դարձավ Ֆելիպե Բալոյը: Այդպիսով, Անգլիայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, վաստակեց 6 միավոր եւ Բելգիայի ընտրանու հետ միասին մտավ փլեյ-օֆֆ: Անգլիացիները 1/8 եզրափակիչ փուլի իրենց մրցակցին կիմանան վերջին՝ 3-րդ տուրից հետո, երբ բելգիացիների հետ անմիջապես կվիճարկեն խմբի հաղթողի կոչումը: