Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» ուժեղացնում է կազմը եվրոլիգայից առաջ

Սպորտ
a1pyunik-24.06.

Երեւանի «Փյունիկը», որը պատրաստվում է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գալիք մրցաշարին, այսօր պայմանագիր է կնքել հինգ նոր ֆուտբոլիստների հետ։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը: Փյունիկցիների շարքերը համալրել են դարպասապահներ Անդրիյա Դրագոեւիչն ու Եվգենի Կոբոզեւը, պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը, կիսապաշտպան Մաքսիմ Տրուսեւիչը եւ հարձակվող Մոհամեդ Կոնատեն։ Ֆուտբոլիստներն արդեն միացել են թիմին, որը ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Մինսկում։