Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Անգլիային փլեյ-օֆֆից բաժանում է Պանամայի հավաքականը

Սպորտ
a1mundial-24.06.

Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենան խմբային փուլի 2-րդ տուրի վերջին երեք հանդիպումները: Նիժնի Նովգորոդի նորակառույց մարզադաշտում միմյանց հետ կհանդիպեն G խմբում հանդես եկող Անգլիայի եւ Պանամայի հավաքականները: Անգլիացի ֆուտբոլիստները հաղթանակի դեպքում ժամկետից շուտ կմտնեն 1/8 եզրափակիչ: Բուքմեյքերները չեն կասկածում նրանց առավելությանը՝ 1.24 գործակից ընդդեմ պանամացիների 16.00-ի: Անգլիա – Պանամա խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին: Ապա պայքարի մեջ կմտնեն H խմբի թիմերը: Նախ հարաբերությունները կպարզեն Ճապոնիայի եւ Սենեգալի ընտրանիները, որոնք հաղթանակ են տարել առաջին տուրում եւ այժմ երեքական  միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: Խաղը կսկսի ժամը 19:00-ին: Օրվա վերջում կհանդիպեն այս խմբի երկու հետնապահները՝ Լեհաստանի եւ Կոլումբիայի հավաքականները, որոնք մեկնարկում նույն 1:2 հաշվով պարտվել են վերեւում հիշատակված թիմերին: Այս սկզբունքային հանդիպումը կմեկնարկի ժամը 22:00-ին: Բուքմեյքերներն սույն խաղերում ֆավորիտ են համարում Սենեգալի եւ Կոլումբիայի հավաքականներին: