Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նշանակումներ Արցախում

Պաշտոնական
230618ShahoumyanVgarch

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Հարութ Մնացականյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Քարվաճառ քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Գագիկ Մարտիրոսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հարութ Մնացականյանին նրա գործունեության համար:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ