Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Պուտինը Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել

Պաշտոնական
sargsyan-putin

Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։  Ուղերձում մասնավորապես ասված է․  «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր 65-ամյակի առթիվ։ Ռուսաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման գործում Ձեր ջանքերը։ Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի եղբայրական ժողովրդի»։  --------------------------------------------------- Վարչապետը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ   Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ և  արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի:


Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով «Մեծարգո՛ պարոն Սարգսյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ»:

Նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ հոբելյանի առթիվ: Նրան շնորհավորել է նաեւ .

 Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը

Վազգեն Մանուկյանը իր և Հանրային խորհրդի անունից  Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա առթիվ