Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 րոպե տեղացած ուժգին կարկուտն ամբողջությամբ վերացրեց գյուղացու բերքը

Հասարակություն
կարկուտm-1

Գետաշենի մեծ թվով գյուղացիական տնտեսություններ մեկ օրում սկսեցին և ավարտեցին ծիրանի բերքահավաքը: 20 րոպե տեղացած ուժգին կարկուտն ամբողջությամբ հողին հավասարեցրեց գյուղացու բերքը: Նախնական տվյալներով կարկտահարված 9 համայնքներում վնասի չափը կազմում է 30-100 տոկոս: Հանձնաժողովի նախնական հաշվարկներով՝ Գետաշենում վնասվել է 90 հեկտար հողատարածք, վնասվածությունը 70-100 տոկոս Բերքաշատ- 150 հեկտար, վնասվածությունը 50-80 տոկոս Շենավան – 100 հեկտար, վնասվածությունը 40-70 տոկոս Արագած – 250 հեկտար – վնասվածությունը 50-70 տոկոս Աղավնատուն – 450 հեկտար, վնասվածությունը 80-100 տոկոս Ամբերդ – 250 հեկտար, վնասվածությունը 60-80 տոկոս Դողս – 90 հեկտար, վնասվածությունը 30-40 տոկոս Այգեժատ/Էջմիածին/ – 27 հեկտար, վնասվածությունը 50-60 տոկոս Լեռնամերձ- 35 հեկտար, վնասվածությունը 80-90 տոկոս: Ընդհանուր առմամբ վնասվել է 9 համայնքների 1442 հեկտար հողատարածք: Մանրամասներն՝ այստեղ: