Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ Պնախարարն այցելել է առաջնագիծ եւ պարգեւատրել լավագույն դիրքապահներին (տեսանյութ)

Քաղաքականություն
pn

 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆբ-յան էջում գրառում է կատարել. «Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտի: Մարտական դիրքերում նախարարը հանդիպել է զորամիավորման հրամանատարության հետ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության առանձնահատկություններին, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ։ Նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է լավագույն դիրքապահ զինծառայողներին»,- գրել է խոսնակը։