Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չդիմացավ լարվածությանը

Սպորտ
a1chess-aronyan-3

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանն անհաջող հանդես եկավ Փարիզում ընթացող Grand chess tour-ի արագ շախմատի մրցաշարի վերջում եւ չկարողացավ պահպանել իր տեղը առաջին եռյակում: Այսօր կայացած վերջին երեք տուրերում մեր գրոսմայստերը նախ ոչ-ոքի խաղաց ռուսաաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, իսկ հետո իրար հետեից պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Այդպիսով, Լեւոն Արոնյանն արագ շախմատի մրցաշարում վաստակեց 9 միավոր եւ Վիշվանաթան Անանդի ու Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կիսեց 4-6-րդ տեղերը: Հաղթանակ տարավ ամերիկացի Ուեսլի Սոն, որը մեկ միավորով առաջ անցավ իր հայրենակից Հիկարու Նակամուրայից: Երրորդ տեղը 10 միավորով զբաղեցրեց Սերգեյ Կարյակինը: Առաջիկա երկու օրը մրցաշարի մասնակիցներն իրենց ուժերը կչափեն կայծակնային շախմատում: Այստեղ միավորները կհաշվարկեն դասական եղանակով: Լեւոն Արոնյանն մրցաշարը կսկսի Վլադիմիր Կրամնիկի հետ հանդիպումով: