Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԺԱՄ-ն սկսում է արտախորհրդարանական ուժերի հետ բանակցել

Պաշտոնական
e36156fc897bf1f1a7f6e1d230d9b5f5

Հարգելի գործընկերներ

       Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով ազդարարում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ խորհրդարանական ուժերի մասնակցությամբ կազմակերպվող աշխատանքների մեկնարկի մասին:

       Այս առիթով հայտնում ենք, որ Ազգային ժողովում ներկայացված ուժերը բավարար չափով չեն արտացոլում յուրաքանչյուր քաղաքացու իրական քվեն և նման ձևաչափով խորհրդակցություններ սկսելու գործընթացն ինքնին չի կարող համահունչ լինել քաղաքական ներկա իրադրությանը: Ելնելով քաղաքական լուծումներ տալու առաջնահերթությունից՝ անհրաժեշտ էր  առավել մասնակցային և ընդգրկուն ձևաչափ որդեգրել:

      Ակնհայտ է, որ նման ձևաչափը չի արտահայտում նաև վարչապետի որոշմամբ հաստատված ընտրական օրնեսդրության բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմը, քանի որ նրանում ներկայացված չէ արտախորհրդարանական ուժերի որևէ ներակայացուցիչ:

      Ուստի, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը (ՀԺԱՄ) սկսում է արտախորհրդարանական ուժերի հետ ակտիվ բանակցային գործընթաց՝ արդեն իսկ ստեղծված հարթակների հետ համագործակցելու և Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ միասնական մոտեցմամբ և առաջարկություններով հանդես գալու համար:

ՀԺԱՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ