Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք պարզապես ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitlegghd

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչու են որոշել արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեկ տարվա ընթացքում: «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այդ քայլին գնացել են մյուս քաղաքական ուժերին ժամանակ տալու համար:  «Մեր գլխավոր նպատակն է եղել հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ քաղաքական ուժերի մեծ մասը ընդհանրապես չէին սպասում, որ նման բան տեղի կունենար Հայաստանում: Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել ընտրություններում, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ, պարզապես ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պատրաստվել ընտրություններին»,- ընդգծել է նա: