Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկացի ֆուտբոլասերին Ռուսաստանում տեղափոխել են հոգեբուժարան

Սպորտ
a1amerika-22.06.

Անցած գիշեր Սանկտ Պետերբուրգի ոստիկանները ամերիկացի ֆուտբոլասերին ստիպված տեղափոխել են հոգեբուժարան: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:   Ըստ աղբյուրի, շտապօգնության բժիշկներն ոստիկանությանը հայտնել էին, որ հյուրանոցներից մեկի համարում, ուր կանչել են իրենց, ագրեսիվ տրամադրված մարդ է գտնվում: Հետո պարզվել է, որ դա ԱՄՆ-ի 39-ամյա քաղաքացի է, ով երկրպագուի անձնագիր ունի եւ եկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու համար:     «Տղամարդը գտնվում էր անչափ բորբոքված վիճակում եւ բավականին տարօրինակ էր պատասխանում հարցերին: Այդ իսկ պատճառով բժիշկները ոստիկանների օգնությամբ նրան տեղափոխել են հոգեբուժարան: Այդ ամենը տեղի է ունեցել հիվանդի հոր ներկայությամբ», - գրում է ռուսական լրատվամիջոցը: