Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուրշետների փոխարեն՝ տիեզերական հարցեր (տեսանյութ)

Մշակույթ
Untithkbbled

Սեր, հավատ, հույս և բարոյականություն։ Այսօր Կարապի լճի տարածքում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը։ Փառատոն, որ կազմակերպիչների խոսքով, միտված է կոտրելու կարծրատիպերը, որտեղ հասարակության խոցելի խմբերն իրենց լիարժեք են զգում։ Փառատոնը անց է կացվում հինգերորդ անգամ, հոբելյանական է, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կազմակերպիչները մտավախություն ունեին, որ հնարավոր է այս տարի չկարողանան անցկացնել փառատոնը։ «Մշակույթի նախարարությունը տրամադրել է ընդհամենը երեք մլն. դրամ,նախատեսված չորս ու կեսի փոխարեն։ Ընդհանուր բյուջեն այս տարի ընդհամենը հինգ մլն. է կազմել։ Մշակույթի նախարարությունը պետք է հասկանա, որ մենք գումար չենք մուրում, մեզ երկխոսություն էր պետք ու լսված լինել։ Շնորհակալ եմ մեր բոլոր աջակիցներին, կամավորներին ու իմ ընկերներին, որոնք արեցին հնարավորն ու անհնարը, որ հոգևոր արժեքներ բարոյախոսող  այս փառատոնը, իրականություն դառնա, որ կոմերցիոն ֆիլմերի փառատոնների կողքին, լինի նաև», -ասում է փառատոնի հիմնադիր Շահեն Նազարենկոն։ Կինովավերագրող Աշոտ Գևորգյանի խոսքով սա եզակի փառատոն է, որտեղ մարդիկ հավաքվում են ոչ թե ֆուրշետների համար, այլ տիեզերական հարցեր քննարկելու։ Հազարից ավելի հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 ֆիլմ 28 երկրից,որոնց թվում նաև Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյանի «Օրհնված Սուրբ Կրակը, որը չի ցուցադրվի TV-ով» վավերագրական ֆիլմը։ Փառատոնը կտևի տաս օր։ Կլինեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, Փոքր թատոնում, համերգային ծրագրեր, վարպետության դասեր, նաև վրանային ճամբար Տաթևի վանքի տարածքում և Գորիսում։